Տաթևիկ Ռևազյանը՝ քաղավիացիայի կոմիտեի նախագահ, Ինեսսա Գաբայանը՝ ջրային կոմիտեի նախագահ

Հայաստանի կառավարության շենքը Երևանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ստորագրած որոշումներով՝ Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Ինեսսա Գաբայանը՝ ջրային կոմիտեի նախագահ:

Փաշինյանի նույն օրվա այլ որոշումներով՝ Արայիկ Բաղրյանը ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից, որում նշանակվել է Հայկ Սայադյանը՝ մինչև տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշանակելը:

Որոշումները հրապարակված են Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում: