Ֆրանսիան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը՝ մարզիչ Դիդիե Դեշանի գլխավորությամբ, Սանկտ Պետերբուրգ, 9-հուլիսի, 2011դ

Երեքշաբթի ուշ երեկոյան հայտնի դարձավ Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը՝ կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն։

Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Սամյուել Ումտիտին՝ 51-րդ րոպեին։

Առաջնության եզրափակիչում հուլիսի 15-ին Ֆրանսիան կհանդիպի վաղը կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչի՝ Անգլիա-Խորվաթիա հանդիպման հաղթողի հետ։

Բելգիայի հավաքականը հուլիսի 14-ին երրորդ տեղի համար կխաղա վաղվա հանդիպման պարտվող թիմի հետ։

Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները մեկական անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Տե'ս նաև այստեղ