Ֆրանսիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության կիսաեզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց Բելգիայի հավաքականին:
Ֆրանսիացիները հուլիսի 15-ին Ոսկե գավաթի համար կպայքարեն վաղը Մոսկվայում կայանալիք Խորվաթիա-Անգլիա հանդիպման հաղթողի հետ:
Այսօրվա խաղի միակ գոլը գլխի հարվածով 51-րդ րոպեին խփեց ֆրանսիացիների պաշտպան Ումտիտին:
Ֆրանսիան ֆուտբոլի պատմության ընթացքում երրորդ անգամ է դուրս գալիս եզրափակիչ:
1998 թվականին ֆրանսիացիները Փարիզում 3-0 հաշվով հաղթել են բրազիլացիներին և դարձել են աշխարհի չեմպիոն:
2006 թվականին Ֆրանսիա-Իտալիա եզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1, ինչից հետո ֆրանսիացիները 3-5 հաշվով զիջել են 11-մետրանոց հարվածներով: