Կցանկանայի, որ կինոն ավելի շատ արվեստ լիներ, մինչդեռ այն հաճախ բյուրոկրատիա է․ Արանոֆսկի

Դարեն Արանոֆսկին Երևանում, 10-ը հուլիսի, 2018 թ․

Այս տարի 20-ից ավելի խաղարկային և վավերագրական ֆիլմեր են ներկայացված «Ոսկե Ծիրան» փառատոնի մրցութային ծրագրում: Ռեժիսորները երեկվանից ասուլիսներ են հրավիրում, պատմում ֆիլմերի, իրենց կենսագրության մասին: Դահլիճներում էլ նախքան ֆիլմերի ցուցադրումը շատ հաճախ փառատոնի ֆիլմերի աստղերի հետ ինտերակտիվ շփում ներ ունենալու լավ հնավորություն է ստեղծվում:

Այսօր փառատոնի շրջանակում հանդիպում ունեցան խաղարկային «Ամենագոն» բուլղարկան ֆիլմի անձնակազմը և վավերագրական ժանրում ներկայացված «Ձգողականության վերաբերյալ» ֆիլմի կանադացի ռեժիսոր Մաթյո Բրույարը: Այսօր նաև Ֆրանկոֆոնիայի ծրագրի բացումը տեղի ունեցավ՝ Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմի ցուցադրումով:

Օսկարակիր ռեժիսոր Դարեն Արանոֆսկու հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում վերջինս ասաց, թե կցանականր, որ կինոն ավելի շատ արվեստ լիներ, մինչդեռ, նրա խոսքով՝ կինոն ավելի հաճախ բյուրոկրատիա է: «Դու պետք է մտածես մարդկանց, անվտանգության, փողի, ժամանակի մասին: Այստեղ շատ կարևոր է թիմային աշխատանքը: Խումբ պետք է ձևավորես դերասանների, բոլորի հետ: Կինոն ավելի շուտ ամուսնություն է, որտեղ միշտ չէ, որ հրաշալի ներդաշնակություն կա: Օրինակ՝ «Ակունքը» ֆիլմից հետո ես ու օպերատորն ամուսնալուծվեցինք: Մի քանի տարի չէինք խոսում, բայց հետո «Սև Կարապի» համար վերամիավորվեցինք: Հասկանու՞մ եք, նման բաների միջով շատ ենք անցնում: Բայց ես ոչ թե խռովկանների, այլ իրոք արվետագետների հետ եմ աշխատում, որոնք իրենց գործը հնարավորինս առաջ են տանում»,- ասաց աշխարհահռչակ ռեժիսորը:

«Երբեք չես կարող գուշակել՝ կունենա՞ արդյոք ֆիլդ կոմերցիոն հաջողություն»,- ասում է Արանոֆսկին, հիշելով՝ երբ իր «Ռեսթլեր» (Ըմբշամարտիկը) ֆիլմը 2008-ին Վենետիկի փառատոնում «Ոսկե առյուծ» մրցանակի արժանացավ, փորձեց սկսել «Սև Կարապի» նկարահանումները, սակայն ֆինասնական լուրջ դժվարությունների բախվեց:

«Շատ փոքր բյուջե ունեի ֆիլմը սկսլեու համար, բայց ունեի երեք միջազգային աստղ՝ Նատալի Պորտման, Միլա Կունիս, Վենսան Քասել: Բայց փող չէինք կարողանում ճարել: Սարսափ-ֆիլմերի հովանավորները բալետ չեն սիրում, բալետի սիրահարներն էլ սարսափ-ֆիլմեր: Եվ ես ուղղակի աղաչում էի՝ տալ այդ փողը: Բայց վերջում, գրողը տանի, այդ ֆիլմով հարստացա»,- ասաց Արանոֆսկին:

Նա խոստովանեց, որ ուղեղը չի ծանրաբեռնում այն մտքով, թե ով է դիտելու իր ֆիլմը, սակայն ընդգծեց՝ դա ամենևին չի նշանակում, որ չի մտածում իր հանդիսատեսի մասին․ «Կարծում եմ իմ ֆիլմերն այն մարդկանց համար են, որոնք տարբերություն են սիրում և որոնք իրոք չեն նայում Մարվելի ֆիլմերը»:

Արանոֆսկու ֆիլմերին քաջատեղյակներն ընդգծում են, որ դրանք լի են դրամատիզմով․ ծանր, խորը գործեր են: Մի աղջիկ ռեժիսորին հարց տվեց՝ ինչու՞ է ուսանողական տարիներին կատակերգությամբ հետաքրքրվող Արանոֆսկին այժմ դրամայի ժանրում ստեղծագործում: «Երևի կկարողանամ մի օր կատակերգություն նկարել: Ի դեպ՝ ընկերներս, անգամ շատ հայտնի կատակերգուներ, միշտ գալիս ու պահանջում են, որ հենց կոմեդիայի ժանրում մի ֆիլմ ստեղծեմ: Չգիտեմ»,- պատասխանեց ռեժիսորը:

«Մեծ պատիվ է լինել Հայսատնում: Շատ երջանիկ եմ, որ ձեր հյուրն եմ: Հուսով եմ հանդուժողականություն եք դրևորում այլ կրոնների կամ ոչ մի կրոնի չհետևող անձանց նկատմամբ»,- այսօր Երևանում հայտարարեց օսկարակիր ռեժիսորը:

Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են Արաֆոնսկու հեղինակած երեք ֆիլմեր՝ «Մայրը», «Ակունքը» և «Սև Կարապը»: