Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում: