Starbucks-ը մինչև 2020 թվականը կբացառի պլաստմասե ձողիկների գործածումը իր բոլոր սրճարաններում՝ պայմանավորելով այս որոշումը ծովին սպառնացող էկոլոգիական վտանգով:
Շրջակա միջավայրի պահպանման համար պայքարող ակտիվիստները տևական ժամանակ պահանջում են, որ խոշոր բիզնեսների ղեկավարները հրաժարվեն պլաստմասե ձողիկներից:
Վերջերս նաև McDonalds-ը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հաջորդ տարվանից անցնում է թղթե ձողիկների: