Վրաստանի իրավապահները ձերբակալել են մի 19-ամյա հովվի, ով կասկածվում է ամերիկացիների ընտանիքի անդամների սպանության մեջ:
Ըստ իրավապահների, հովիվը, որի անունը չի հրապարակվում, խոստովանել է, որ անցյալ շաբաթ սպանել է 44-ամյա Ռայան Սմիթին, նրա 43-ամյա կնոջը՝ Լաուրային և 4-ամյա որդուն:
Մեղադրանքն ապացուցելու դեպքում, վրացական դատարանը ամբաստանյալին կարող է դատապարտել ցմահ ազատազրկման:
Սմիթների ընտանիքն ուներ ոչ միայն ամերիկյան, այլև վրացական քաղաքացիություն:
Ընտանիքն անհետացել էր հուլիսի 6-ին, նրանց դիակները հայտնաբերել են Խաբայի կիրճում:
Դուշեթի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Զուրաբ Սեխիաշվիլին երեկ ասել է, թե հովիվը հայտնել է, որ երեք մարդու սպանել է Խաբա կիրճի մոտ տեղի ունեցած վեճից հետո: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: