Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ Տարոն Մարգարյանն այսօր Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին հրավիրել էր քաղաքապետարան և նրանց շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։
Սակայն Սիրունյանը չցանկացավ անդրադառնալ քաղաքապետի հեռանալու կամ չհեռանալու մասին լուրերին։
Ըստ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի, Տարոն Մարգարյանն այսօր հավաքել է քաղաքապետարանի աշխատակազմին, վարչության պետերին և փոխքաղաքապետերին, հայտնել իր հրաժարականի մասին։
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ «Ազատության»-ն ասաց, որ քաղաքապետարանում այսօր աժիոտաժ է։ Փոստանջյանը քաղաքապետարանում նաև տեսել է Երևանի թաղապետերից մի քանիսին։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հեռախոսահամարը կեսօրից անջատված է։