ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության թվիթերյան էջում։
Մնացականյանի՝ արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումն է։