Հայաստանի կառավարության հերթական նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին:
Այդ մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նշենք, որ կառավարության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին։ Սակայն հուլիսի 11-ից 12-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։