Եվրամիությունն ու Ուկրաինան այսօր՝ հուլիսի 9-ին Բրյուսելում կանցկացնեն իրենց ամենամյա գագաթնաժողովը, որի ընթացքում կողմերը կքննարկեն Ուկրաինայում բարեփոխումները, 2014-ին Ղրիմի բռնազավթումը Ռուսաստանի կողմից և վերջինիս աջակցությունը Արևելյան Ուկրաինայի անջատողականներին:
Այս տարվա գագաթնաժողովը, որին մասնակցելու է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, առաջինն է Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտելուց հետո։
ԵՄ-Ուկրաինա պայմանագիրը նախատեսված էր ստորագրել 2013-ի նոյամբերին, սակայն այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայի ճնշման ներքո հրաժարվեց դրանից, ինչը բողոքի զանգվածային ցույցերի պատճառ դարձավ։ 2014 թվականի փետրվարին Յանուկովիչը զրկվեց իշխանությունից։