Իլհամ Ալիևը պահանջել է հայտնաբերել և պատժել Մինգեչաուրի ՀԷԿ-ի վթարի մեղավորներին

Ադրբեջան - Բաքվի մետրոպոլիտենը փակ է հոսանքազրկման հետևանքով, 3-ը հուլիսի, 2018թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը երկրի էներգետիկ համակարգում: Նա ասել է, որ իր կարգադրությամբ պետական հանձնաժողով է ստեղծվել՝ ուսումնասիրելու համար Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի վթարի պատճառները և հայտնաբերելու մեղավորներին:

Ալիևը նշել է, որ երկու անգամ տեղի ունեցած վթարները մեծ հարված են հասցրել երկրի էներգետիկ համակարգին: «Անհրաժեշտ է լուրջ հետաքննություն անցկացնել: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հուլիսի 4-ի խորհրդակցությանը ասել է Ադրբեջանի նախագահը:

Վերջին օրերին Մինգեչաուրի խոշոր ՀԷԿ-ում երկու վթար է տեղի ունեցել: Ադրբեջանը գրեթե ամբողջովին հոսանքազրկվել էր: