Չորս մարդ, այդ թվում՝ մի դեռահաս աղջիկ է ձերբակալվել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղի ժամանակ Սանկտ Պետերբուրգի մարզադաշտի դիմաց բողոքի ակցիայի պատճառով:
16-ամյա Լիկա Պետրովսկայան արյունոտ վերնաշապիկով ակցիա է իրականացրել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մարզադաշտի դիմաց՝ ցանկանալով ուշադրություն հրավիրել երկրի խնդիրների վրա:
«Մենք ցանկանում էինք ասել, որ էական չէ, թե ինչ եք ցույց տալիս օտարերկրացիներին, ներսում տեղի ունեցող իրադարձությունները լավը չեն, ռուսաստանցիները դեռ տառապում են», - Reuters-ի հետ զրույցում ասել է Պետրովսկայան: