Բելգիայում իրանցի դիվանագետ և երկու այլ անձինք են ձերբակալվել

Բելգիա - Իրավապահները ավտոմեքենա են խուզարկում, Բրյուսել, 30-ը հունիսի, 2018թ․

Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ իրանցի դիվանագետի են ձերբակալել, ինչպես նաև երկու այլ անձանց, որոնք կասկածվում են իրանական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների վրա հունիսի 30-ին Ֆրանսիայում պլանավորված հարձակման կապակցությամբ:

Բելգիայի գլխավոր դատախազի և հետախուզական ծառայությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ շաբաթ օրը բելգիացի գործակալները ձերբակալել են 38 տարեկան մի տղամարդու և 33-ամյա մի կնոջ: Երկուսն էլ մեղադրվում են ահաբեկչության միջոցով սպանություն և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ: