Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագով Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ»: Այս մասին տեղեկացնում է ԼՂ նախագահի կայքէջը:
ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, հիշեցնենք, անցած տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր պետնախարարի պաշտոնը: Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած բողոքի գործողություններից հետո Հարությունյանն այդ պաշտոնից հրաժարական էր տվել: