Թուրքիայի դատախազությունը հրահանգել է ձերբակալել 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձի հետ առնչություններ ունեցող ևս 68 անձանց:
«Կասկածյալների զգալի մասը թուրքական բանակի սպաներ են, այդ թվում՝ մի քանի տասնյակ գնդապետներ», - հաղորդում է պաշտոնական Anadolu գործակալությունը:
Anadolu-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան կասկածյալների ձերբակալությանն ուղղված ոստիկանական միաժամանակյա գործողությունները մեկնարկել են Թուրքիայի 19 նահանգներում:
Անկարայի դատախազությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ թուրքական բանակի սպաները իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ընդհատակյա ցանցի անդամներ են: