Գերմանիայի ՆԳ նախարարը և կոալիցիոն կուսակցության ղեկավարը պատրաստվում է հրաժարական տալ

Գերմանիա - Փախստականների ճամբար Բեռլինում, արխիվ

Հորսթ Զիհոֆերը պատրաստվում է հրաժարական տալ Գերմանիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև իշխող կոալիցիային մաս կազմող՝ Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավարի պաշտոններից՝ ներգաղթի և ապաստան տրամադրելու հարցում կանցլեր Անգելա Մերկելի հետ տևական տարաձայնությունների պատճառով։

Նախարարը հայտարարել է, որ այսօր ավելի ուշ հանդիպելու է կանցլերի հետ։

Լրատվական գործակալությունները նշում են, որ Զիհոֆերը միգրանտների հարցում ավելի կոշտ դիրքորոշում ունի: Նա պնդում է, մասնավորապես, որ Գերմանիան պետք է սկսի սահմանից ետ դարձնել ավելի վաղ Եվրամիության որևէ այլ երկրում գրանցված փախստականներին, ինչին Մերկելը դեմ է: