Վարչապետ․ «Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի»

Հայաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ցուցադրական թռիչքներ են իրականացնում, 30-ը հունիսի, 2018 թ․

Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո'վ»,- գրել է Փաշինյանը։

Այսօր ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձն է, ինչի կապակցությամբ ԶՈւ ինքնաթիռները տոնական ցուցադրական թռիչքներ են իրականացրել: