Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նախարարը զրուցել է մայիսի 13-ի երեկոյան մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի գնդակից վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանի հետ, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին։ Նախարարը մարտական հերթապահությունը գերազանց իրականացնելու համար զինծառայողին պարգևատրել է Վազգեն Սարգսյան մեդալով։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է նաև մարտական դիրքի մեկ այլ զինծառայողի և վաշտի սանհրահանգիչի՝ վիրավոր զինծառայողի առաջին օգնությունը պատշաճ կազմակերպելու և անհրաժեշտ բոլոր գործողությունները իրականացնելու համար, որի շնորհիվ Շամխալ Պետրոսյանը տեղափոխվել է հոսպիտալ և վիրահատվել։
Հիշեցնենք, Պետրոսյանը ծանր վիրավորում էր ստացել: Դեպքից մի քանի օր անց զինծառայողին հոսպիտալում այցելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: