Լեհաստանը վավերացրեց Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը

Լեհաստանի Սենատի նիստ, արխիվ

Լեհաստանի Սենատը այսօր միաձայն վավերացրել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին ֆեյբուքյան իր էջում տեղեկացնում է Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:

Այսպիսով, Լեհաստանը դարձավ Եվրամիության անդամ 28 պետություններից 5-րդը` Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից և Բուլղարիայից հետո, որն իր համաձայնությունն է տվել 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված փաստաթղթին:

Համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է ապրիլի 11-ին, իսկ հունիսի 1-ից այն մասնակիորեն ուժի մեջ է մտել: