ԱՄՆ Պետդեպը ներկայացրեց մարդկանց թրաֆիքինգի զեկույցը․ Բելառուսը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը՝ «առաջատարներ»

Մարդկանց թրաֆիքինգին նվիրված ամենամյա զեկույցի ներկայացումը ԱՄՆ Պետդեպարտամենտում, Վաշինգտոն, 28-ը հունիսի, 2018թ․

ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր զեկույցում նշվում է, որ Բելառուսը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը շարունակում են մնալ ամենալուրջ խախտումներ արձանագրող երկրներից՝ մարդկանց թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի հարցերում:

Մարդկանց թրաֆիքինգին նվիրված ամենամյա զեկույցը ներկայացվել է երեկ Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի և նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփի մասնակցությամբ:

Զեկույցում գնահատվում են 187 երկրներ և տարածքներ։