ԼՂ ՊԲ-ում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հետևում է զորավարժությանը, 28-ը հունիսի, 2018թ․

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ երեկ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ:

Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած պայմանական հակառակորդի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները, որոնք, թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը, վերախմբավորել են ուժերը և ստանալով համապատասխան աջակցություն` հակագրոհ են կազմակերպել, վերականգնել առաջնագիծը, ապա հետապնդել են նահանջող հակառակորդին՝ առավելագույնս վնաս պատճառելով նրա կենդանի ուժին ու զինտեխնիկային, մանրամասնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունն անցկացվել է համաձայն սահմանված նորմացույցերի: