Իրանի նախագահը վստահեցնում է՝ վերջին ամիսներին պետական եկամուտները չեն նվազել

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Թեհրան, 26-ը հունիսի, 2018թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերահաստատել է, որ կառավարությունը կփոխհատուցի Միացյալ Նահանգների պատժամիջոցների հետևանքով առաջիկայում սպասվող տնտեսական ճնշումները:

Անցած օրերին Իրանում բողոքի ակցիաներ էին՝ ազգային արժույթի կտրուկ անկման հետ կապված մտահոգությունների պատճառով: Պետական հեռուստաալիքով ելույթի ժամանակ Ռոհանին հայտարարել է, որ վերջին ամիսներին պետական եկամուտները չեն նվազել, և ռիալի փոխարժեքի անկման առնչությամբ մեղադրել է «օտարերկրյա լրատվամիջոցներին՝ քարոզչության համար»: