Ռուսաստանի ոստիկանությունն այսօր հայտնել է, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել ռումբի տեղադրման մասին Դոնի Ռոստովում, որտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր են անցկացվում:
Մարդիկ տարհանվել են ռեստորաններից և բարերից, սակայն պայթուցիկներ չեն հայտնաբերվել:
Դոնի Ռոստովում առայժմ առաջնության 4 խաղ է տեղի ունեցել, հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 2-ին: