Հայաստանի տարածքում հունիսի 27-ից հուլիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսի 12-ին տեղի ունեցած հենապատի փուզման հետևանքով: Հայաստանի մյուս բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: