Ջոն Բոլթոնն այսօր ժամանում է Մոսկվա

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մոսկովյան այցի ընթացքում կքննարկվեն ռուս-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային կայունությանն առչնվող հարցեր:

Բոլթոնն այսօր է ժամանում Մոսկվա: Պեսկովը չի բացառել, որ Պուտինը կարող է ընդունել Բոլթոնին:

«Ակնհայտ է, որ կքննարկվեն միջազգային կայունության, անվտանգության, զինաթափման, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր և, իհարկե, երկկողմ հարաբերությունները»,- ասել է Պեսկովը:

Մոսկվայում և Վաշինգտոնում քննարկվում է երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը:

Հունիսի 9-ին Պեսկովն ասել է, որ Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Վիեննայում հանդիպելու տարբերակը:

Հունիսի 16-ին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ասել է, որ Վիեննան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարներին և այդ մասին տեղեկացրել է նրանց: