Մոլդովայի Գերագույն դատարանը անփոփոխ թողեց Քիշնևի քաղաքապետի ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու որոշումը:
Արևմտամետ թեկնածու Անդրեյ Նաստասեն հունիսի 3-ին հաղթել էր Մոլդովայի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում՝ երկրորդ փուլում հավաքելով ձայների 52.6 տկոսը: Հունիսի 19-ին Քիշնևի քաղաքային դատարանը անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները։ Ըստ որոշման՝ Նաստասեն «խախտումներ է արել, որոնք ազդել են քվեարկության վրա»: Դատարանը ապացուցված է համարել, մասնավորապես, որ թեկնածուն ռումինացի քաղաքական գործիչների կողմից «արտաքին աջակցություն» է ստացել:
Նախորդ օրերին այս որոշման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել, այդ թվում՝ դատարանի շենքի դիմաց։ Մասնակիցները «հեղափոխություն» էին վանկարկում։