Հունիսի 27-ին Հայաստանի արտգործնախարարությունում կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը:
Հանդիպման ավարտին տեղի կունենա Կազմակերպությունում ՀՀ նախագահության փոխանցման արարողություն, ասված է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ հունիսի 18-ից 21-ը Ալբանիայում կայացավ ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը:
Նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվեց Հայաստանին։