Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնական խնդրագիր կհանձի` վերջինիս հորդորելով ներում շնորհել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին:
Այս թեմայի շուրջ Յագլանդն արդեն իսկ զրուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովայի հետ: «Ռուսական կողմն ի գիտություն է ընդունել այս խնդրանքը` չպաշտպանելով և չմերժելով այն»,- նշում են Եվրոպայի խորհրդին մոտ կանգնած աղբյուրները:
Հյուսիսային Կովկասի շրջանային ռազմական դատարանը 2015 թ․ օգոստոսին Օլեգ Սենցովին մեղավոր էր ճանաչել ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ` դատապարտելով նրան 20 տարվա ազատազրկման: