Սերբիայի և Կոսովոյի ղեկավարներ Ալեքսանդր Վուչիչը և Հաշիմ Թաչին երեկ Բրյուսելում քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Բանակցությունների ընթացքում միջնորդի դերում հանդես է եկել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Սա մեր միջև կայացած ամենադժվարին բանակցություններն էին: Բայց ես մտավախություն ունեմ, որ եթե մենք չկարողանանք ընդհանուր հայտարարի գալ, շատ ավելի լուրջ կորուստներ կունենանք: Եվրամիությունը չի հանդուրժի մեզ, եթե Կոսովոն և Սերբիան շարունակեն խնդիրներ ունենալ», - հայտարարել է Հաշիմ Թաչին:
«Կողմերը պայմանավորվել են արդեն առաջիկա շաբաթներին ակտիվացնել բանակցությունները», - հանդիպման ավարտին ասել է Ֆեդերիկա Մոգերինին: