Այսօր մեկնարկում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի եվրոպական այցելությունը, որի ավարտին՝ հունիսի 27-ին նրան սպասում են Մոսկվայում:
Արևմտյան լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Բոլթոնի հանդիպումների օրակարգի գլխավոր հարցը վերաբերում է առաջիկայում սպասվող Թրամփ-Պուտին հանդիպմանը:
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը այսօր և վաղը քննարկումներ կունենա Լոնդոնում և Հռոմում: