Դատարանն այսօր որոշեց անփոփոխ թողնել Նորքի զինված խմբի գործով անցնող Վլադիմիր Առաքելյանի և Խաչիկ Ավետիսյանի խափանման միջոցը: Մեկ այլ ամբաստանյալի՝ Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցը փոխվեց․ կալանքը փոխարինվեց ստորագրությամբ չհեռանալու մասին:
«Ելքի» պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը երաշխավորագիր ներկայացրին նույն գործով մեղադրյալ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի համար:
Դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց մինչև հունիսի 25: