ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Արտակ Պողոսյանը: Այս մասին «Ազատությանն» ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ահարոնյանի խոսքով՝ Արտակ Պողոսյանը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղեկալի պաշտոնը, նախկինում ղեկավարել է նաև Երևան քաղաքի Կենտրոնական բաժինը: