Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վահան Կոստանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նա հայտնում է Ֆեյսբուքում:

«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին` աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար», - գրել է Կոստանյանը։