Արգենտինայի ընտրանու խոշոր պարտությունը

Արգենտինայի թիմի առաջնորդ Լիոնել Մեսսին, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, Ռուսաստան, հունիս, 2018թ.

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության D խմբում Արգենտինայի հավաքականը 0-3 հաշվով անսպասելի ջախջախիչ պարտություն կրեց Խորվաթիայի հավաքականից:

Գոլերը խփեցին Ռեբիչը՝ 53-րդ, Մոդրիչը՝ 80-րդ և Ռակիտիչը՝ 90-րդ րոպեներին: D խմբում Արգենտինան երկու խաղից հետո ունի ընդամենը 1 միավոր, իսկ Խորվաթիան արդեն 6:

Խորվաթները գործնականում ապահովել են պայքարը շարունակելու հնարավորությունը:

Հունիսի 26-ին խորվաթները խաղալու են իսլանդացիների, իսկ արգենտինացիները՝ նիգերիացիների հետ: Իսլանդիան այս պահին ունի 1, իսկ Նիգերիան 0 միավոր:

Մարզական մեկնաբանների համոզմամբ՝ Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությունը վերջինն է մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից Լեո Մեսսիի համար: