Այգեկ գյուղի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շուրջ երկու ժամ գործողություններ են իրականացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը, այնուհետև նրան մեքենայով տարել են։