Մոլդովայի Գերագույն դատարանը չեղարկել է արևմտամետ Անդրեյ Նաստասեի հաղթանակը Քիշնևի քաղաքապետի ընտրություններում՝ առանց հիմքերը ներկայացնելու:
Նաստասեն արդեն բողոքարկել է որոշումը և կոչ արել աջակիցներին շարունակել փողոցային պայքարը:
42-ամյա դատախազը, ով հայտնի է կոռուպցիայի և օլիգարխների դեմ պայքարով, ձայների 52 տոկոսով հաղթել էր սոցիալիստ, Մոսկվայի աջակցությունը վայելող Իոն Չեբանին:
Այս ընտրությունները համարվում են փորձաքար՝ նախկին Խորհրդային Միության անդամ, այժմ Եվրոպայի հետ մերձեցող երկրում կայանալիք համապետական ընտրությունների շեմին: