Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը

Դատարանի շենք Երևանում, արխիվ

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հերթական նիստում փակ գաղտնի քվեարկությամբ՝ երկու փուլով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Ռուբեն Վարդազարյանին:

Դատական դեպարտամենտի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ քվեաթերթիկում սկզբնապես ներառված էին նույն դատարանի 61 դատավորների անուններ:

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Հայաստանի նախագահին առաջարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի թեկնածությունը: