ԵՄ գյուղնախարարները ևս մեկ տարով երկարաձգեցին Ղրիմի դեմ պատժամիջոցները

Եվրամիության պատժամիջոցները խորհրդանշող լուսանկար, արխիվ

Եվրամիության գյուղատնտեսության նախարարները ևս մեկ տարով երկարաձգեցին պատժամիջոցները Ղրիմի նկատմամբ: Ավելի վաղ այս որոշումը հաստատել էին Եվրամիության դեսպանները:

Պատժամիջոցներով Ղրիմի ապրանքների վրա արգելանք է դրվում, եթե դրանք չունեն ուկրաինական վկայական: