Երեկ՝ Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հինգերորդ օրը, Շվեդիայի, Բելգիայի և Անգլիայի հավաքականները հաղթանակներ տոնեցին:
Շվեդիան 1:0 հաշվով առավելության հասավ Հարավային Կորեայի նկատմամբ, Բելգիան 3:0 հաշվով հաղթեց Պանամային, Անգլիան էլ 2:1 հաշվով հաղթեց Թունիսին:
Այդպիսով, առաջին տուրից հետո F խմբում առաջին երկու հորիզոնականները 3-ական միավորով կիսում են Շվեդիայի և Մեքսիկայի, G խմբում՝ Բելգիայի և Անգլիայի թիմերը: Համապատասխանաբար Հարավային Կորեայի և Գերմանիայի ու Թունիսի և Պանամայի հավաքականները առայժմ միավորներ չունեն:
Այսօր առաջին հանդիպումները կկայանան H խմբում՝ Կոլումբիա-Ճապոնիա և Լեհաստան-Սենեգալ, իսկ A խմբում Ռուսաստան-Եգիպտոս խաղով կմեկնարկի երկրորդ տուրը: