ԱԺ արտահերթ նիստ՝ Մանվել Գրիգորյանի հարցով

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ավարտից անմիջապես հետո կգումարվի ևս մեկ արտահերթ նիստ:

Կից ներկայացվող օրակարգի համաձայն, քննարկվելու է, մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը: