ԱԺ փոխնախագահը Ալբանիայում կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ նստաշրջանին

ՍԾՏՀ և կազմակերպության անդամ պետությունների դրոշները, արխիվ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-21-ը Ալբանիայում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Շարմազանովը կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողությանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Նախատեսվում են հանդիպումներ Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի, ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի, Հունաստանի, Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ: