Մակեդոնիայի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել

Հունաստանի հետ համաձայնագրի դեմ բողոքի ցույցը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, 17-ը հունիսի, 2018թ․

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցած գիշեր տեղի ունեցած բախումների ընթացքում ոստիկանության յոթ աշխատակիցներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ձերբակալվել է 25 ցուցարար: Ոստիկանությունը ստիպված է եղել ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառել, երբ Հունաստանի հետ երեկ կնքված համաձայնագրի ընդիմախոսները հավաքվել են երկրի խորհրդարանի շենքի առջև:

Մակեդոնիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների միջև երեկ կնքված պայմանագրի համաձայն՝ Մակեդոնիան այսուհետ կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Փոխարենը Աթենքը խոստանում է վերջ տալ Մակեդոնիայի` Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունների արգելափակմանը: