Կարեն Գրիգորյանը հայտարարում է իր հրաժարականի մասին

Կարեն Գրիգորյանը (կենտրոնում) գնում է միանալու իր աջակիցների հանհահավաքին, Էջմիածին, 16-ը հունիսի, 2018թ.

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այս գիշեր Ֆեյսբուքում հայտարարեց իր հրաժարականի մասին։

«Ես՝ Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը՝ իմ կամքով», - գրել է նա։ Գրառումը թվագրված է՝ 17.06.18:

Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ակցիաներ են անցկացվում Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով, ցույցեր են անցկացնում նաև նրա կողմնակիցները։

Հիշեցնենք, Կարեն Գրիգորյանը Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է։

Շաբաթ օրը Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, կիրակի օրն էլ Ազգային անվտանգության ծառայությունը աղմկահարույց մանրամասներ հրապարակեց գեներալին պատկանող շինություններում ու տարածքներում խուզարկության արդյունքների վերաբերյալ։