Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ուշ երեկոյան այցելել է Հայաստանի ԱԱԾ ձերբակալվածների պահման վայրում գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին:
Պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ, Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ:
«Ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են լուծում», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:
«Պատգամավորի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Մանվել Գրիգորյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից»: