Կարեն Գրիգորյանը տեղյակ չէ՝ իր հայրը բերման ենթարկվե՞լ է, թե ոչ

Կարեն Գրիգորյան, արխիվ

Այսօր Էջմիածնում տեղի ունեցած հանրահավաքից հետո «Ազատությունը» քաղաքապետ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանու՞մ են լուրերը, թե ԱԱԾ-ն բերման է ենթարկել իր հորը՝ գեներալ Մանվել Գրիգորյանին:

Կարեն Գրիգորյանն ասաց, թե այդ մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Ինչ վերաբերում է իր հրաժարականի շարունակվող պահանջներին, քաղաքապետն ասաց, որ հաստատակամ է և տեղի չի տալու:

Օրվա ընթացքում մի քանի կայքերում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հեռացել է ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այսօր ավելի վաղ կայքերում տեղեկություն էր շրջանառվում, որ Ազգային անվտանգության աշխատակիցները բերման են ենթարկել «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին: ԱԱԾ-ն չէր մեկնաբանել այդ տեղեկությունը: