«Ազատության» հարցմանը, իրականությանը համապատասխանու՞մ են մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Ազգային անվտանգության աշխատակիցները բերման են ենթարկել «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին, ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը պատասխանեց՝ ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է իրականացնում մի շարք անձանց տներում, և այդ գործողությունների ավարտից հետո հանդես կգան պաշտոնական պարզաբանմամբ:
Ավելի վաղ ԱԱԾ-ից հաստատել էին լուրը, որ ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է իրականացնում մի շարք անձանց, այդ թվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը: