Անցյալ տարի աշնանը, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի մահվանից հետո, թատրոնն այդպես էլ նոր ղեկավար չունեցավ․ այն այժմ ղեկավարում է տնօրեն Ֆրեդ Դավթյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի դերասան, ռեժիսոր Ռոբերտ Հակոբյանն աում էր, որ վերջին 5 տարիներին Ալեքսանդր Գրիգորյանն իր 25-ամյա դստերը՝ Նորա Գրիգորյանին էր այդ պաշտոնի համար նախապատրաստում՝ հնարավորություն տալով նրան բեմադրել «ինչ ուզի ու երբ ուզի»: Իսկ իր բոլոր առաջարկներն այդ ընթացքում մշտապես մերժվել են: Ի դեպ, նախօրեին կայացած ասուլիսին հրավիրվել էր նաև Նորա Գրիգորյանը, սակայն նա մերժել էր հրավերը:
Անցյալ տարեվերջին տեղի ունեցած մամլո ասուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասալ էր, որ դեռ չեն նախատեսում գեղարվեստական ղեկավար նշանակել ռուսական դրամատիկական թատրոնում, քանի որ թատրոնն ունի հմուտ, բազմամյա փորձառություն ունեցող տնօրեն՝ ի դեմս Ֆրեդ Դավթյանի: Իսկ հիմա, ինչպես նախօրեին ասում էր Ռոբերտ Հակոբյանը, Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը կրկին իր թեկնածությունն է առաջ քաշել: Դրան ի պատասխան էլ, ինքը թատորնի գեղարվեստական ղեկավարի իր թեկնածությունն է առաջադրել:
Ռոբերտ Հակոբյանը շեշտում էր, թե մտավախություն ունի, որ մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցին գուցե համոզեն, որ Նորա Գրիգորյանն այդ պաշտոնում միակ և լավագույն թեկնածուն է, դրա համար էլ Հակոբյանն իր թեկնածությունն է առաջադրել: Ռոբերտ Հակոբյանը նաև շեշտեց՝ թատերախմբի 80 տոկոսը չի ցանկանում Նորա Գրիգորյանին տեսնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, բայց այդ մասին բարձրաձայն չեն արտահայտվում: Ասաց նաև, որ թատերական ինստիտուտում էլ Ալեքսանդր Գրիգորյանի ժամերը նրա դստերն են հատկացվել:
Ասուլիսն ներկա էր «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպության ղեկավար Կորյուն Գրիգորյանը: Նա վրդդովված հայտարարեց, որ բազմաթիվ թատրոններից ահազանգ են ստացել թատրոններում ավանդաբար, դեռ խորհրդային տարիներից գործող «կլանային համակարգի մասին»:
Your browser doesn’t support HTML5