Հունիսի 19-ի կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում է նաև կառավարության ներկայացրած ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Այն, ըստ էության, դարձավ առաջին լուրջ անհամաձայնության պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անդամների միջև:
«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում զրուցել ենք այդ անհամաձայնությունն արտահայտածներից մեկի՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի և ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի հետ:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում