Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության անդրանիկ խաղում Ռուսաստանի հավաքականը երեկ 5:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Սաուդյան Արաբիայի ընտրանուն:
Հանդիպմանը «Լուժնիկի» մարզադաշտում հետևում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը:
Այսօր՝ աշխարհի 21-րդ առաջնության երկրորդ օրը, տեղի են ունենալու Եգիպտոս-Ուրուգվայ, Մարոկո-Իրան և Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումները: